ԵՄ-ի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կշարունակվի օժանդակությունը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ:
ԵՄ-ն և Ավստրիայի զարգացման գործակալությունը կշարունակեն օժանդակել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` ընթացիկ տարում ընտրվել են 28 տնտեսություններ, որոնք դրամաշնորհներ կստ? ?նան գույքի և արտադրական միջոցների ձեռքբերման նպատակով:
«Այսպիսով, երկու տարվա ընթացքում ավելի քան 1 մլն եվրո տրամադրվել է շուրջ 46 տնտեսությունների, որոնք ձեռնամուխ են եղել օրգանական գյուղատնտեսության ոլորտում աշխատելու: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել իրազեկման ծրագիր հասարակության շրջանում՝ օրգանական մթերքների առավելությունների վերաբերյալ: Ինչպես նաև կմշակվի օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Մենք համարում ենք, որ օրգանական գյուղատնտեսությունն ավելի մեծ ներուժ ունի, քան հիմա օգտագործում ենք»,- ասաց նախարարը` հավելելով, որ այն ծանր աշխատանք է ենթադրում, սակայն դե պի ԵՄ ավելի կարճ արտահանման ճանապարհ է: Դրա շնորհիվ ավելի մրցակցային կլինի հայկական օրգանական արտադրանքը: