Artsakhpress

Տնտեսական

Իտալական և հոլանդական ընկերությունները կօժանդակեն ՀՀ գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է իտալական հանրահայտ «Լուկինի», «Վալենտե», «Տերասպե», «Սալվի», «Ֆրութ Կոնտրոլ», «Ըդվայս Քնսալթինգ», հոլանդական «Հորդիլայֆ» և նրանց հայաստանյան գործընկեր «Էկոշին գրուպ» ընկերության ներկայացուցիչներին` ագրարային ոլորտում պետական աջակցության մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

Իտալական և հոլանդական ընկերությունները կօժանդակեն ՀՀ գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը

Իտալական և հոլանդական ընկերությունները կօժանդակեն ՀՀ գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընկերությունները զբաղվում են ջերմոցային կոնստրուկցիաների, կարկտապաշտպան ցանցերի,  նորագույն սառնարանների  արտադրությամբ, տնկարանային տնտեսությունների հիմնմամբ և այգեգործական խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականից Հայաստանում մեկնարկելու են արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը նպատակաուղղված սուբիսդավորման ծրագրեր, որոնց շրջանակում ֆերմերներին կտրամադրվեն մատչելի  տոկոսադրույքով վարկեր մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման նպատակով: Քննարկվում է ջերմատների և սառնարանային տնտեսությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հնարավորությունը:

«Հայաստանը հայտնի է իր պտուղ-բանջարեղենով, մենք ունենք բարենպաստ եղանակային պայմաններ ջերմոցային տնտեսությունների  զարգացման համար, մեծ շուկա` ի դեմս ԵԱՏՄ երկրների,  կան շատ հողատարածքներ, որտեղ կարելի է ներդնել այդ տեխնոլոգիաները և ինտենսիվ գյուղատնտեսություն վարել: Մշակված պետական աջակցության ծրագրերը լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համար, ուստի առաջարկում ենք այստեղ գործունեություն ծավալել, ինչը երկուստեք շահավետ կլինի»,-մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարար Առաքելյանին ընդունելության համար և ընդգծել են, որ պատրաստ են փոխանցել իրենց երկարամյա փորձը, մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն տրամադրել ֆերմերներին և համագործակցել պետական աջակցության ծրագրերի շրջանակում իրենց հայաստանյան գործընկերոջ միջոցով:

«Լուկինի» ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ իրենք արդեն Հայաստանում փորձնական ծրագիր են իրականացնում, Հրազդանում հիմնել են եվրոպական արտադրության ցուցադրական ջերմատուն:

Նախարարը իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրերին հրավերին արձագանքելու համար` հույս հայտնելով, որ իտալական և հոլանդական ընկերությունների հետ համագործակցությունը կնպաստի, որպեսզի Հայաստանի այգեգործության և ջերմոցաշինության ոլորտները մի քանի տարի անց զգալի առաջընթաց ունենան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ուսուցման կենտրոնների ստեղծման, տնկարանային տնտեսության հիմնման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search