Artsakhpress

Հասարակական

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բազմազավակ ընտանիքներին բնակարաններ հատկացվեցին

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում՝ Ազատամարտիկների թաղամասում, կառուցվում են նոր առանձնատներ՝ «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից:

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բազմազավակ ընտանիքներին բնակարաններ հատկացվեցին

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բազմազավակ ընտանիքներին բնակարաններ հատկացվեցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անցած տարի այս թաղամասում, չնայած ապրիլյան պատերազմական իրադարձություններին, շահագործման հանձնվեցին 10 առանձնատուն և 8 բնակարանով մեկ շենք:

Բնակարանները հատկացվեցին բազմազավակ ընտանիքների, նորապսակների, զինվորականների: Բնակարանամուտին ներկա էր նաև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Արդեն մեկ ամիս է, ինչ թաղամասում 11 նոր առանձնատուն է կառուցվում: Վերջերս շրջվարչակազմի ղեկավարի խորհրդական Սեյրան Պողոսյանի հետ այցելեցի Իշխանաձոր, ծանոթացա կատարված աշխատանքներին, զրուցեցի շինարարության պատասխանատուների, շինարարների հետ: Տարվա սկզբից շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից բարեկարգվում են նաև շրջանի ճանապարհները: Այժմ բարեկարգման ընթացքում է Բերձոր-Իշխանաձոր հատվածը: Մինչ Իշխանաձոր հասնելը՝ Ծաղկաբերդ-Հակարի գյուղերի մոտ հանդիպեցինք ճանապարհաշինարարներին: Աշխատանքների պատասխանատու Արամայիս Խաչատրյանը տեղեկացրեց, որ 1 ամսվա ընթացքում բարեկարգվել է մոտ 30կմ ճանապարհ: Բացի միջհամայնքային ճանապարհներից, աշխատանքներ են իրականացվել նաև Վուրգավան, Ուռեկան, Հակարի և այլ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհներում: Վերանորոգվել է նաև Հակարի գետի՝ դեպի Ծաղկաբերդ տանող կամուրջը:

Ա. Խաչատրյանը հավելեց նաև, որ մոտ 1 շաբաթից կավարտեն տվյալ հատվածի ճանապարհների բարեկարգումը, և աշխատանքը կշարունակեն նոր հատվածներում: Հարթեցնող տեխնիկայի վարորդ Ռադիկ Մեսրոպյանն անցած տարվա նոյեմբերից է այս հատվածում, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից է: Կարևորում է իր աշխատանքը, ձգտում հնարավորինս որակյալ աշխատանք իրականացնել: Գոհ է, որ ունի աշխատանք և կշարունակի վարել իր հզոր մեքենան ու հարթեցնել Քաշաթաղի գլխավոր ճանապարհահատվածները: Երբ անցնում էինք շրջանի հարավային թևի բնակավայրերով, մեր բնակիչները այգիներն էին մշակում, գարնանային այլ աշխատանքներ կատարում: Հավատում են հայ զինվորին՝ նա մշտապես անառիկ է պահելու հայրենի սահմանը, և վերահայացած մեր հայրենիքը գնալով ավելի է շենանալու, ծաղկելու: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն Իշխանաձորում էր, գոհ է շինարարական աշխատանքներից: Շինհրապարակում եռուզեռ է, 11 առանձնատան պատերն արդեն կանգուն են: Շինարարներն սկսել են կտուրները կապել: Որմնադիր-վարպետներ Սլավիկ Թևանյանն ու Արևշատ Խարատրյանն այս ընթացքում 2 տունն են կառուցել: Թաղամասի շինարարությունը ղեկավարում է Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը: Տեղեկացրեց, որ այս պահին աշխատում է 8 բրիգադ. մեկը՝ ՀՀ Արտաշատ քաղաքից, մնացածը Իշխանաձորից ու մոտակա բնակավայրերից են: Կարևորեց շինարարությունը նաև այն առումով, որ աշխատատեղ է, մոտ 100 մասնագետ ստիպված չեն եղել մեկնել արտերկիր, այլ աշխատում են տանը, և ժամանակին վարձատրվում: Թաղամասում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության կողմից խաղահրապարակ է կառուցվում:

Մոտ 1 ամսից տները պատրաստ կլինեն, և հնարավոր է ևս 10 կամ ավելի նման տներ կառուցվեն: Բացի բնակելի տներից, թաղամասում նաև ժամանցի կենտրոն է կառուցվում: Արտուշ Արզանյանը, ով ղեկավարում է կառուցման աշխատանքները, ասաց՝ նախատեսված է կենտրոնը շահագործման հանձնել հացահատիկի բերքահավաքի ժամանակ: Ա. Թելունցի հետ շրջեցինք շինհրապարակում. 10-ամյա Անդրանիկ Այվազյանն օգնում էր պապին, ով նորակառույցների համար հեծանների ամրաններ է գործում: Լավ է սովորում Անդրանիկը,որոշել է շինարար դառնալ և ազատ ժամերին պապի հետ մետաղյա ամրանների համար օղակներ է պատրաստում: Վերադարձին Տիգրանավան գյուղի մոտ՝ Հակարի գետի ափին, հարևան մի քանի բնակավայրերի երիտասարդները ֆուտբոլ էին խաղում: Զրուցում եմ տղաների հետ. 3 հոգի զինվորականներ են, արձակուրդ են եկել մի քանի օրով: Վստահեցրին՝ Հայոց սահմանն անառիկ է, իսկ խաղաղությունը կհաստատվի ոչ թե Հակարին ու Ողջին թշնամուն փոխզիջելով, այլ դրանց ափերին գտնվող բնակավայրերում արարելով, այստեղ բնակվող մեր ժողովրդի անդորրը պաշտպանելով:

Զոհրաբ Ըռքոյան  

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search