ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 27-ից 29-ը Արցախի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՆ նախագահ Բակո Սահակյանին։
Նախագահն ու ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են արտաքին քաղաքական փոխգործակցության զարգացման հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակել ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շավարշ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։
Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործնախարարը դասախոսություններով հանդես է եկել Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում։ Իր ելույթներում և հարցերին պատասխանելիս Շավարշ Քոչարյանը խոսել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների, միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։