Գերմանիայի Զուլ քաղաքում հունիսի 22-ին մեկնարկել է հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է 6 հրաձիգ՝ հրացան ձևից Նարեկ Ադամյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը և Ալլա Պողոսյանը, ատրճանակ ձևից՝ Զավեն Իգիթյանը և Բենիկ Խլղաթյանը:
Հայ հրաձիգները մասնակցում են Աշխարհի երիտասարդների առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հավաքականը ղեկավարում են թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 25-ին, կմրցեն Զավեն Իգիթյանը և Բենիկ Խլղաթյանը: Հայաստանի ժամանակով ժամը 10:15-ին կմեկնարկի Զավեն Իգիթյանը, իսկ 12:15-ին՝ Բենիկ Խլղաթյանը: