Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայ հրաձիգները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկ 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձևում մեկնարկել են հայ մարզիկները: Որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդը:
Մեր հրաձիգներին չի հաջողվել անցնել եզրափակիչ: Այսօր կրակագիծ դուրս կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը և Վրեժ Թորոսյանը (երեքն էլ` 10 մ օդամղիչ հրացան):