Ընթացիկ շաբաթվա ընթացքում գրանցված արդյունքներից հետո ATP վարկանիշային աղյուսակում որոշ փոփոխություններ են կատարվել:
Թենիս. Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լոնդոնի մրցաշարի եզրափակչի մասնակից, խորվաթ Մարին Չիլիչը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ շրջանցելով կանադացի Միլոշ Ռաոնիչին:
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը բարձրացել է 4 հորիզոնականով և զբաղեցրել 34-րդ տեղը:
ATP-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը 2017 թվականի հունիսի 26-ի տվյալներով
1. (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)` 9,390 միավոր
2. (2) Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 7,285
3. (3) Ստեն Վավրինկա (Շվեյցարիա)` 6,175
4. (4) Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 5,805
5. (5) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 5,265
6. (7) Մարին Չիլիչ (Խորվաթիա)` 4,235
7. (6) Միլոշ Ռաոնիչ (Կանադա)` 4,150
8. (8) Դոմինիկ Տիմ (Ավստրիա)` 3,895
9. (9) Կեյ Նիշիկորի (Ճապոնիա)` 3,830
10. (10) Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա)` 3,075
34. (38) Կարեն Խաչանով (Ռուսաստան)` 1,176