ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 29-ին ընդունել է Քաթարի «AJB» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն, լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին:
Հրանուշ Հակոբյանն ընդունել է լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը կարևորել է հայ գործարարի ազնիվ դիրքորոշումը, նշել, որ Հայրենիքում տուն կառուցելը, ներդրում անելը, աշխատատեղեր ստեղծելը մեծ հայրենասիրություն է: «Ուշ, թե շուտ Հայրենիք պիտի վերադառնաք: Հայաստանն է հայերի տունը: Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք: Ազգովի պիտի մասնակցենք Հայաստանի հզորացմանը»,- նշել է նախարարը: Միքայել Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել իր ծրագրերը: Նա մասնավորապես նշել է. «Կարծում եմ բոլոր հայերը այդ ցանկությունը ունեն՝ օգտակար լինել Հայրենիքին: Պիտի հզորացնենք Հայաստանը, ուրիշ ճանապարհ չունենք»: Քննարկվել են հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր: