ԱՄՆ-ն քննարկում է մի շարք ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է ռուսաստանցիների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին CBS News-ի հետ հարցազրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մենք արդեն քայլեր ենք ձեռնարկել, որոնց շնորհիվ կանխել ենք Ռուսաստանի մի շարք ռազմական գործարքներ: Եվ քննարկում ենք անհատական ցուցակը հնարավոր պատժամիջոցներ սահմանելու համար»,- նշել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու մինչեւ հիմա կյանքի չեն կոչվում Կոնգրեսի հավանությունը ստացած սահմանափակող միջոցառումները: