Հայ-իրանական սահմանի Մեղրու սահմանապահ զորամիավորման պատասխանատվության հատվածում անցկացվում են որոնողական աշխատանքներ իրականացնող ուժերի և միջոցների վարժանքներ:
Հայ-իրանական սահմանի Մեղրու հատվածում անցկացվում են սահմանապահների վարժանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից, այդ վարժանքների ժամանակ մշակվում է դրանց գործողությունների հաջորդականությունը նաև ԻԻՀ-ից ՀՀ սահմանն ապօրինաբար հատող պայմանական անձանց ժամանակին հայտնաբերման պայմաններում: