Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ հետեւել են Հյուսիսային Կորեայի տարածքից արձակված հրթիռի թռիչքին ու խոսքը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է։
Ռուսաստանի ՊՆ․ Հյուսիսային Կորեան արձակել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հուլիսի 28-ին «Տոնչանդոն» հրաձգարանից արձակված բալիստիկ հրթիռին հետեւել են Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռուսական համակարգի միջոցներով»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է News.am-ը:
ՊՆ տվյալներով հրթիռը բարձրացել է 681 կմ ու թռել 732 կմ, ընկնելով Ճապոնական ծովի կենտրոնական մասում։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել։