Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր YouTube–ի ալիքում տեղադրել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման տեսանյութը։
Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձարկումը իրականացվել է Պլեսեցկ տիեզերակայանում, փոխանցում է news.am–ն։
«Այս փորձարկումը թույլ է տալիս հաստատել համալիրի բնութագրական հատկանիշները նախամեկնարկային շրջանում եւ հրթիռի արձակման սկզբնական փուլում»,–նշել են Պաշտպանության նախարարությունում։ Բացի այդ, մասնագետները գնահատել են տեխնիկական լուծումների ճշգրտությունը։
Նոր հրթիռային համալիրի փորձարկումների «ակտիվ փուլի» մեկնարկի մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում։ Նշվում է, որ «Սարմատը» գալու է փոխարինելու սովետական «Վոեվոդա» համալիրներին։