Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է օրենսդրական մակարդակով ընդլայնել Սիրիայի Տարտուս քաղաքում ՌԴ ռազմածովային նավատորմի հնարավորությունները։
Ռուսաստանի ՊՆ-ն մտադիր է ընդլայնել Տարտուսում ռազմածովային նավատորմի հնարավորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին պետդումայի նիստում հայտարարել է պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օրակարգում է նաեւ Տարտուսում բազայի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման հարցը, որտեղ մեր ռազմածովային նավատորմը կարող է նոր հնարավորություններ ձեռք բերել՝ գոտում գտնվող նավերի խմբերի օգտագործման հետ կապված»,-ասել է Շամանովը։
Նրա խոսքով՝ Հմեյմիմում եւ Տարտուսում ՌԴ ռազմաբազաները Սիրիայում իրադրության կայունացման գործոն են հանդիսանում։