Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման մասին՝ մայիսի 28-ին Ռաքքայի հարավային արվարձանի ուղղությամբ ռուսական ավիացիայի հարվածների հետեւանքով։
Ռուսաստանի ՊՆ-ն՝ ԻՊ-ի առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն ստուգում է տեղեկությունը։
Ալ-Բաղդադին, որի իրական անունն Իբրահիմ Ավադ ալ-Բադրի է, հայտնի դարձավ 2014 թվականի հուլիսին, երբ Մոսուլ քաղաքում ԻՊ-ի զավթած մզկիթում առաջին անգամ հռչակեց «իսլամական խալիֆայության» ստեղծումը։ Դրանից ի վեր լրատվամիջոցները մի քանի անգամ նրա ոչնչացման մասին տեղեկություններ են հրապարակել, սակայն դրանք չի հաստատվել։