Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում տեղակայված «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղ հանդիսացող «Արմենիա» հիմնադրամը նոյեմբերի 27-ին կանցկացնի իր ամենամյա հեռուստամարաթոնը:
ԱՄՆ-ում հեռուստամարաթոնին միջոցներ կհավաքեն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս տարի հեռուստամարաթոնին, որը 12 ժամ հեռարձակվելու է ուղիղ եթերով Քալիֆորնիայում, միջոցներ կհավաքվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու, ինչպես նաեւ մի շարք այլ նախագծերի շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Նախորդ տարի 11,25 մլն դոլար էր հավաքվել այդ ճանապարհի շինարարության համար, իսկ մնացած 22,6 մլն դոլարը տրամադրվել էր «Հայաստան» հիմնադրամի այլ նախագծերի, այդ թվում գյուղերի ջրամատակարարման, դպրոցների կառուցման, առողջապահության ու գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի համար: Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 33 մլն դոլար: