Artsakhpress

Քաղաքական

Առկա կապերին փորձելու ենք գործնական բնույթ հաղորդել. Մասիս Մայիլյան

Այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանի՝ 2017 թվականին գերատեսչության կողմից կատարված աշխատնքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը:

Առկա կապերին փորձելու ենք գործնական բնույթ հաղորդել. Մասիս Մայիլյան

Առկա կապերին փորձելու ենք գործնական բնույթ հաղորդել. Մասիս Մայիլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խոսելով 2017 թվականի արդյունքների մասին՝ Մասիս Մաիլյանն ասել է, որ նախարարության անցած տարում հիմնական առաջնահերթությունները եղել են ԱՀ միջազգային ճանաչումը և ապակենտրոնացված համագործակցությունն արտերկրի գործընկերների հետ, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

«2017 թ. ԱԳՆ-ի կողմից նպատակաուղղված աշխատանքներ են կատարվել միջազգային ճանաչման ուղղությամբ, և այդ ոլորոտում փորձել ենք եղած կապերը ընդլայնել ու խորացնել: Վերջին տարիներին դրական միտում կա Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, մասնավորապես՝ 2017 թ. Միացյալ նահանգների Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դառնալով 8-րդ ԱՄՆ նահանգը, որը նմանատիպ բանաձև է ընդունել: Այդ որոշումն ընդունվել է սենատի մակարդակով: Արդն դեկտեմբեր ամսին Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը որոշում է ընդունել և ներառել է Արցախի ճանաչումը՝ իրենց քաղաքական ծրագրերի մաս դարձնելով: Այն ունենալու է նաև իր շարունակությունը՝ հաշվի առնելով, որ Կանաչների կուսակցությունն իրենց ներկայությունն ունեն Ավստրալիայի խորհրդարանում»,- նշել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ շարունակվել է նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակների ընդլայնումը:

Մասնավորապես՝ 2017 թ. ֆրանսիական Դեսին և Շարպիո ու Արցախի Ճարտար քաղաքների միջև կնքվել են համագործակցության հռչակագրեր: Նմանատիպ հռչակագիր ստորագրվել է նաև Արցախի Բերձոր և ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքների միջև: Ալֆորվիլ քաղաքում ստորագրումը տեղի է ունեցել ԱՀ պատվիրակության ներկայությամբ, որը ղեկավարում էր Նախագահ Բակո Սահակյանը: Ալֆորվիլը 10-րդ ֆրանսիական քաղաքն է, որն ունի բարեկամության հռչակագիր Արցախի քաղաքների հետ:

Մ. Մաիլյանի խոսքով՝ 2018-ին ևս նախնական պայմանավորվածություններ կան՝ նմանատիպ փաստաթղթեր ստորագրելու վերաբերյալ:

«2017 թ.-ի աշնանն ԱՀ Նախագահի կողմից ղեկավարած պատվիրակությունն այցելել է նաև Բելգիայի Թագավորություն:Այցի շրջանակներում ստորագրվել և ընդունվել են փաստաթղթեր, ինչպես նաև Ֆլամանդական խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ, իսկ Բրյուսելի Վալոնական խորհրդարանում հռչակագիր է ընդունվել այն մասին, որ այնտեղ ստեղծվում է Արցախի հետ բարեկամության շրջանակ: Համանման խումբ ստեղծվել է նաև Արցախում, ու այդ երկու խմբերը կապի մեջ են և գործնական բնույթի հարցեր են լուծում: 2017-ին ԱԳՆ-ն ջանքեր է գործադրել ունեցած կապերի խորացմանը՝ փորձելով ընդլայնել աշխարհագրությունն այդ համագործակցության, մասնավորապես անցած տարի առաջին անգամ Արցախ է ժամանել պատվիրակություններ Մեքսիկայի, Բոլիվիայի խորհրդարաններից, ինչպես նաև Պորտուգալիայից: Տարվա ընթացքում ընդլայնվել է համագործակցության շրջանակը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բասկերի երկրում, Բելգիայում և Ավստրիայում գործող տարբեր կառույցների հետ և շարունակվել են ավանդական կապերը Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Հանրապետության հետ: Մ. Մաիլյանը կարևորել է, որ ընթացիկ տարում առկա կապերին գործնական բնույթ հաղորդվի:

«Ճանաչելն առաջին փուլն է: Իսկ երկրորդ փուլը պետք է լինի գործնական հարաբերություններ և ինստիտուցիոնալ համագործակցություն այն սուբյեկտների հետ, որոնք մեզ ճանաչել են, և այս ուղղությամբ մենք արձանագրել ենք որոշակի ուղղություններ: Մասնավորապես՝ հարկ է նշել Կալիֆոռնիա նահանգի հետ մեր հարաբերությունները, որն ունի հզոր տնտեսություն: Անցած տարի Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանից պատվիրակություն ենք ընդունել արտաքին գործերի նախարարությունում: Պատվիրակությունը շփումներ է ունեցել նաև հանրապետության նախագահի, պետնախարարի, ինչպես նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ: Փորձել ենք քննարկել, թե ինչ ուղղություններով կարող ենք աշխատել, և գործնականում ինչպիսին է լինելու համագործակցությունը: Հանդիպման վերջում մենք ստացել ենք համագործակցության ուղղությունների ցուցակ, և մեկ ամիս անց ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Կալիֆոռնիա, որտեղ էլ շփումները շարունակվել են»,- ասել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ ներկայումս արդեն կոնկրետ ուղղություններով զարգացումներ կան:

Անդրադառնալով Սփյուռքի հետ համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ այս ընթացքում գերատեսչությունն ակտիվ աշխատել է հայկական լոբբիստական կառույցների հետ և այն հաջողությունները, որոնք արձանագրվել են այս ընթացքում, սփյուռքի կառույցները ունեն իրենց գերակշիռ մասնակցությունը:

«Օրինակ՝ Հայ Դատի գրասենյակը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Բարեգործական Ընդհանուր միությունը, Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կառույցը: Նրանց հետ միասին այս տարվա ընթացքում մենք տարաբնույթ միջոցառումներ ենք պլանավորում և մի քանիսն ընթացքի մեջ են: Այս կառույցները շատ են օգնում մեր նպատակների իրագործման համար»,- ասել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ 2017 թ.-ին մեկնարկել է «Արցախի օրերը Ֆրանսիայում», որը Արցախին նվիրված տարաբնույթ միջոցառումների շարք է և շարունակվելու է մինչև 2018 թ. աշունը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search