այոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ` ապրիլի 9-11-ը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համագումար տեղի կունենա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում` Բորխեսի անվան մշակութային կենտրոնում:
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համագումար տեղի կունենա Բուենոս Այրեսում
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ` ապրիլի 9-11-ը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համագումար տեղի կունենա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում` Բորխեսի անվան մշակութային կենտրոնում:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia լրատվական գործակալությունը, համագումարը կազմակերպվելու է «Տրես դե Ֆեբրերո» ազգային համալսարանի կողմից` Արգենտինայում Հայաստանի դեսպանատան և Արգենտինայում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հովանավորությամբ:
«Թեև թուրքական կառավարությունը չի փոխել իր հակահայկական դիրքորոշումը, վերջին տասնամյակների ընթացքում էական փոփոխություններ են տեղի ուենեցել ակադեմիական դաշտում. Թաներ Աքչամի և Ուղուր Ունղորի նման մի շարք թուրք պատմաբաններ անգնահատելի ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում»,- նշել է համագումարի գլխավոր կորդինատոր Նելիդա Բուլգուրդյանը:
Համագումարում ելույթներ կունենան այնպիսի ականավոր պատմաբաններ, ինչպիսիք են Ռիչարդ Հովհաննսիյանը, Մեհմեդ Փոլաթելը, Դեյվիդ Գոնթը և Քլեր Մուրադյանը:
Համագումարի կազմակերպիչներն են «Տրես դե Ֆեբրերո» ազգային համալսարանը, Ցեղասպանության հետազոտությունների կենտրոնը, Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը: