Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 20-ին ստորագրվել է ՀՀ և ՌԴ Կառավարությունների միջև համաձայնագիր, որով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը տրամադրելու է 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
ՌԴ-ն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ համաձայնագիրն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Ռոս Ատոմ» կոորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: