Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհոժողովում ելույթով հանդես եկավ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ու պատասխանեց պատգամավորների հարցերին։
Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի պատվիրակը հարց ուղղեց Ֆինլանդիայի նախագահին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, թե Ֆինլանդիան ինչ նոր ջանքեր կարող է գործադրել հարցի լուծման համար, հայտնում է Panorama.am-ը։
Սաուլի Նինիստոն ասաց, որ Ֆինլանդիան ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացիկ գործընթացներին։
«Ըստ իմ տեղեկությունների, այս պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար մի փոքր ավելի շատ օպտիմիզմ կա»,-ասաց Սաուլի Նինիստոն։