Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջազգային գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» խորագրով գիտաժողովին ելույթ է ունեցել նաև Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին: Նա անդրադարձել է ցեղասպանությունների կանխարգելմանը և այդ հարցում Հայաստանի դերին, փոխանցում է 1lurer-ը։
 
Ստորև ներկայացնում ենք ֆոն Յոդեն Ֆորջիի ելույթը:   
 
«Շնորհակալություն կազմակերպիչներին, որ հրավիրել են ինձ այսօր ելույթ ունենալ, և այն ջանքերի համար, որ գործադրել եք: Գիտեմ, որ դժվարություններ կան: Ողջունում եմ Հայաստանին՝ որպես ցեղասպանության կանխարգելման ջանքերի առաջատար: Ես կխոսեմ որպես Լեմկինի ինստիտուտի  գործադիր տնօրեն, այլ ոչ թե որպես պատմաբան: Չնայած՝ այն, ինչ անում է մեր կազմակերպությունը, հիմնավորված է պատմությամբ և պատմագիտական ուսումնասիրությունների վրա:
 
Ես իմ կոչումների միջև տարբերակումն անում եմ, որովհետև օգտագործելու եմ անցյալը, որպեսզի հիմնավոր և ապացուցված հայտարարություն անեմ Հայաստանի մասին՝ որպես 21-րդ դարում պայքարի առաջատար: 
 
Գիտակցում եմ, որ այսօր խոսում եմ Հայաստանի և հայերի համար շատ դժվար ժամանակաշրջանում՝ աշխարհաքաղաքական և գոյաբանական իմաստով: Դժվար է Հայաստանի մասին խոսել՝ որպես ցեղասպանության կանխարգելման առաջատար, երբ երկիրն ընդամենը 6 ամիս առաջ է վերապրել այն, ինչ շատերն անվանում են Երկրորդ Հայոց ցեղասպանություն Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում: 
 
Լեմկինի ինստիտուտն Արցախում ցեղասպանությունը համարում է պատմության ամենազանգվածային և «արդյունավետ» դեպքերից մեկը, երբ Ադրբեջանը հաշված օրերի ընթացքում իր նախնիների հողից վերացրեց Արցախի ամբողջ հայ համայնքը: 4000 տարվա բնիկ քաղաքակրթությունը ջնջվեց: Լեմկինի ինստիտուտը խորապես ափսոսում է այս համաշխարհային սխալի կապակցությամբ: Մենք հանձնառու ենք՝ պայքարելու արդարության համար: 
 
Փաստացի, գոյաբանական խնդիրներ կան, որոնց այսօր առնչվում են Հայաստանը և ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմի համայնքը, ինչպես նաև այն համայնքները, որոնք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության թիրախում: Այս գոյաբանական խնդիրները պետք է դասեր լինեն համաշխարհային հանրության համար՝ ցեղասպանության կանխարգելման երկարաժամկետ պայքարի համատեքստում: Օրինակ՝ եթե Արևմտյան աշխարհը հետևողական լիներ 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունից հետո և շարունակեր Թուրքիայից պատասխանատվություն պահանջել, Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է: Եթե Արևմուտքը և Ռուսաստանն Ադրբեջանում տասնամյակներ շարունակվող հայատյացության ցեղասպանական դրսևորման վրա ուշադրություն հրավիրեին,  Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է: 
 
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս ամբողջությամբ չօգտագործված զորություն՝ ազդելու տարածաշրջանային երկրների և նրանց բնիկ ու հնագույն ժողովուրդների հանդեպ աշխարհի վերաբերմունքի վրա: 
 
Նախ մի քանի խոսքով ներկայացնեմ, թե ինչ է նշանակում ցեղասպանության կանխարգելումն այսօր: Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ մեծ քայլեր են արվել: Սակայն ինքնին այդ նախաձեռնությունը, ըստ էության, ամբողջությամբ տապալվել է: Դա հասկանալու համար միայն պետք է նայել Արցախին, Գազային, Դարֆուրին, Մյանմային և Եթովպիային, ինչպես նաև Ուկրաինային և Չինաստանի Սինծյան նահանգին՝ այդ ձախողումն ընկալելու համար: 
 
Անցած աշնանը մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն և ԱՄՆ-ը անամոթաբար հանցակից եղան երկու ցեղասպանություններին՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Գազայում՝ աշխարհաքաղաքական մտավախությունների պատճառով: Միաժամանակ, այդ մեղսակցությունը նոր չէ: Ես նոր եմ վերադարձել Բանգլադեշից՝ իրենց ցեղասպանության օրվա կապակցությամբ ունեցած ելույթիցս հետո: Այն հիշատակում է 1971 թ. Պակիստանի իրականացրած ցեղասպանությունը, որն իրագործվել է ԱՄՆ ամբողջական սատարմամբ և մեղսակցությամբ: 
 
Չնայած՝ այդ մեղսակցությունը նոր չէ, այդ ամենի ակներևությունն ու ակնբախությունը նոր երևույթ են: Այսօր այստեղ եմ՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի, ինչպես նաև ցեղասպանության ձևակերպման և ճանաչման գործընթացների հանդեպ համաշխարհային հուսալքության օրերին: Մենք հիշում ենք ցեղասպանության կանխարգելման արձանագրությունները, մեխանիզմները և գործիքակազմը, սակայն դրանք հիմա չեն կիրառվում՝ չնայած 21-րդ դարի անգութ իրողություններին: 
 
Չնայած ցեղասպանության կանխարգելման ձախողմանը, հատկապես անցած մեկ տարվա ընթացքում, կանխարգելման գործընթացում կա իրական առաջընթաց: Այսօր ստեղծվել են ինստիտուտներ, կան գիտելիք, հմտություններ, արձանագրություններ և գործիքներ, որոնք նախկինում երբևէ չենք ունեցել: Մենք պարզապես չենք կիրառում այդ ամենը: Ստեղծվել են նախադեպային օրենքներ, հատուկ իրավական տրիբունալներ, հիմնվել է Միջազգային քրեական դատարանը, ցեղասպանության կանխարգելման՝ ՄԱԿ-ի 5-կետանոց գործողությունների պլանը, պաշտպանելու պատասխանատվության դոկտրինը: Այդ ամենը, չնայած քիչ, սակայն օգնել են ցեղասպանության կանխարգելման կայացմանը՝ որպես նախկինում գոյություն չունեցած օրակարգ:  
 
ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման համակարգում Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականների պաշտոնների հիմնումը, ակադեմիական ծրագրերը, թանգարանները, մասնագիտացված կրթաթոշակները, մասնագիտական վերապատրաստումները, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը: Բոլոր այդ քայլերը նպաստել են այդ հանցանքի մասին ավելի շատ իրազեկված աշխարհի կայացմանը: Ինչպես նաև աճող տեմպով միավորել ցեղասպանության կանխարգելման նպատակի շուրջ: 
 
2014 թ. ՄԱԿ-ի հատուկ խորհրդականի հիմնած բռնության հանցանքների վերլուծության շրջանակի շնորհիվ, որոշակի հստակություն մտցվեց մեր ընդհանուր տերմինաբանության մեջ: Պատմության մեջ առաջին անգամ երրորդ երկիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել ցեղասպանության մեղադրանքով գործ՝ ընդդեմ ցեղասպանական պետություն Իսրայելի, երբ  ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Դա մեծ քայլ է դեպի առաջ: 
 
Թերևս առաջընթացի լավագույն օրինակներից է նաև միջազգային քաղաքացիական հասարակության և շահերի պաշտպանության կազմակերպությունների արձագանքը Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանությանը: Այսօր մարդիկ ամբողջ աշխարհում ավելի իրազեկ են ցեղասպանության մասին և ավելի լավ են կարողանում այն ճանաչել, քան նախկին տասնամյակների ընթացքում էր: Նրանք սոցիալական ցանցերի, միգրացիայի և միջազգային ճամփորդությունների շնորհիվ ավելի ներգրավված են այդ խնդիրների մասին իրազեկության մեջ: Իմ զգացողությունն այն է, որ ստեղծվում է համաշխարհային կոնսենսուս՝ ցեղասպանության վերաբերյալ, և այն ունի առավել մեծ ներուժ, քանի նախկինում, որպեսզի դառնա համակարգված և կայուն համաշխարհային բարոյական ուժ:  Սակայն մենք պետք է աջակցենք նրան և փայփայենք»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search