Այսօր` մարտի 23-ին, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել է ռոմանսի երեկո։
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը «Future Lover» երգով ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 11-ին երկրորդ համարի ներքո:
Այսօր Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի կունենա «Հայկական ոգին» խորագրով հայ հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։
Այսօր՝ մարտի 21-ին՝ Տինիկային արվեստի միջազգային օրը, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի ցուցասրահում բեմադրվել է «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը:
Արցախցի արձակագիր, լրագրող Աշոտ Բեգլարյանը «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի Փառքի ակումբի 27 համարային մրցույթի դափնեկիր է դարձել։
Արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանը ներկայացրել է «Ղարաբաղ» երգի նոր տարբերակը՝ նշելով, որ գաղափարը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանինը:
Ստեփանակերտում վերսկսվել է ազգագրական երգ ու պարի «Տնջրե» համույթի գործունեությունը, որին զուգահեռ նաև պարերի ուսուցումը:
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի Future Lover երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն ավելի քան 1 մլն դիտում ունի:
Ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի որակավորման Go Short-International Short Film Festival Nijmegen կինոփառատոնի հոլանդական ֆիլմերի մրցույթում:
Այսօր՝ մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել` նվիրված կանանց միամսյակին:
Հրապարակվել է Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը:
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախապատրաստվում է «Բակում կատաղի շուն կա» կատակերգության բեմադրությանը, որի առաջնախաղը նախատեսվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հոբելյանական 95-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 13-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարը:
1666 թ. մարտի 11-ին Ոսկան Երևանցին Ամստերդամում սկիզբ է դրել հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությանը: Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը նախապատրաստվել է հրատարակության 1666 թ. Ամստերդամում, «Ս. Էջմիածին և Ս. Սարգիս Զորավար» տպարանում: Տպագրությունը ավարտվել է 1668 թվականին:
Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնված ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին և 11-ին» հոդվածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեքի «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերին և հրապարակել է ցուցադրությունների ծրագիրը:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Քարվաճառի (Քելբաջար) շրջանը, որտեղ գտնվում է նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Դադիվանք վանական համալիրը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Հայ առաքելական եկեղեցուն հաջողվեց շարունակել ծառայությունը շրջափակման մեջ գտվող վանքում։
Այսօր՝ մարտի 4-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Համշենի մշակույթին ու պատմությանը նվիրված միջոցառում:
Այսօր՝ մարտի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում անց է կացվել «Արցախի երկինքը» մանկական գեղանկարի մրցույթ-ցուցահանդես։
Շրջափակումը բացասական է ազդել ինչպես Հանրապետության կենսագործունեության մյուս բոլոր ոլորտների, այնպես էլ մշակույթային կյանքի վրա:
Պատերազմից հետո Հադրութի վերաբացված մանկապատանեկան կենտրոնը ներկայում մասնաճյուղեր ունի Ստեփանակերտում, Երևանում, ՀՀ մարզերում՝ 45 խմբակի և 372 աշակերտի ընդգրկմամբ:
Ի՞նչ կետեր են ներառվել զեկույցում եւ ի՞նչ ուղերձ է փոխանցում Եվրոպական խորհրդարանը․Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին, որում ներկայացրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն ու սադրանքները, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանը, դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ թեմաների։
ամիս
շաբաթ
օր