Անթիլիասի Մայրվանքում մեծաշուք հանդիասությամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը։
Հունիսի 28-ին Կամենեց Պոդոլսկիի հայկական եկեղեցում` Ուկրաինայի ՀԱԵ թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ, մատուցվեց Սուրբ պատարագ` Կամենեց Պոդոլսկիի Տիրամոր Սրբապատկերի ուղտի օրվա առիթով, տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մադրիդում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում Դաշինքի երկրների ղեկավարները կորոշեն հաջորդ տասնամյակում ՆԱՏՕ-ի ռազմավարական ուղղությունը։
«Դաշնակցական Սարա Թանզիլին համառ պայքարում ընտրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Փարիզում մեկնարկած Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսին ներկայացված ARMENIA միասնական տաղավար։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան 2022» ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել է 10 օր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ամստելֆեն քաղաք և հանդիպում ունեցել քաղաքապետ Տյապկո Պոպենսի հետ։
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում բացվել է Սերգո Փարաջանովի անունը կրող փողոց։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրվել ամերիկահայ բարերար Ալիս Պետրոսյանը:
Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի Լաթաքիա նահամգի հայաշատ Քեսաբ ավանից հյուսիս գտնվող գյուղերից երկու հրթիռ են արձակել Քեսաբի վրա, ինչ հետևանքով արձանագրվել են աննկատ վնասներ։
Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանը Երևանում է։
Գերմանիայի Հայոց թեմը խստագույնս դատապարտում է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և՝ դպրոցահասակ երեխաներ, ծանր ու թեթև վնասվածքներ են ստացել:
Մեծի Տանն Կիլիիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքում ընդունել է Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդ ալ-Քարիմ Ալիին։
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Վեհարանում հանձնել է Կաթողիկոսարանի Հայագիտական կենտրոնի 2022-ի շրջանավարտների վկայականները։
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 9-ին այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և հանդիպել նրա հետ:
Հոգեգալստյասն տոնի առավոտյան, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում դպիր և կիսասարկավագ են ձեռնադրվել Դպրեվանքի 19 սաներ։
Պաշտոնական այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատում Խորհրդարանում և Առողջապահության նախարարությունում հանդիպումներ է ունեցել հայազգի սենատոր Լիլիամ Քեշիշյանի, պատգամավոր Պեդրո Ժիստունյանի, Առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիզ Սաթջյանի հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հունիսի 1-ից Վրաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ։
Վառնայի «Սոյեդինենիե» հրապարակում հանդիսավորությամբ բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը։
Ես առանձնապես սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական...
Արցախում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։...
ամիս
շաբաթ
օր