Մեծ Բրիտանիան փոփոխել է Բելառուսի դեմ գործող սահմանափակող միջոցների ցանկը՝ դրան ավելացնելով զենքի, պողպատի և երկաթի ապրանքների ներմուծման արգելքը, մետալուրգիական արտադրանքի հետ կապված միջնորդական ծառայությունները և այլ սահմանափակումներ։
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհում «սով կլինի»։
ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը:
Ռուսաստանը երկու մարդասիրական միջանցք է ստեղծել Սև և Ազովի ծովերում նավերի տեղաշարժի համար, ինչպես նաև Մարիուպոլի նավահանգիստն ամբողջությամբ մաքրվել է ականներից:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ճապոնիան ակտիվացնում է ռեւանշիստական ձգտումները Կուրիլյան կղզիների հանդեպ։
Ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները Եվրոպա այս տարի կարող են նվազել 45%-ով՝ հասնելով 80 միլիարդ խորանարդ մետրից պակասի, մինչդեռ ԵՄ հեղուկացված բնական գազի մատակարարումը կավելանա:
Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կուղարկի Ուկրաինա։
Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան:
Մայրաքաղաքի Աբովյան փողոցում ավարտվել են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:
Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարները ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները:
Լիտվան կնախապատրաստվի իր տարածքում ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը մինչև 2027 թվականը:
Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1800 դոլարը՝ համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների։
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիցիա») երկրի հարավում թռիչքների արգելքը երկարացրել է մինչև հուլիսի 12-ը։
Հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում Հէկաշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս:
Հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեպքերի վիճակագրությունը և հիշյալ բնույթի արարքների դեմ պայքարում ոստիկանության միջոցների և բացառապես պատժողական քաղաքականության ոչ բավարար լինելը, ԱՀ գլխավոր դատախազը դիմել է ԱՀ կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ՝ հիշյալ արատավոր երևույթների դեմ պայքարի գործում պետական իրավասու մարմինների ջանքերը համակարգելու և փոխգործակցության ուղղությունները սահմանելու համար:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:
Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին` արգելելով ռուսական ոսկու ներկրումը և երկրին մի շարք ծառայություններ մատուցել։
Հուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին,ժամը 20:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ:
Ես առանձնապես սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական...
Արցախում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։...
ամիս
շաբաթ
օր