Մարտի 2-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ԱրՊՀ ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոսները բաց նամակով դիմել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ՝ նախարար Լուսինե Ղարախանյանի գլխավորությամբ. հանդիպմանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները։
Եթե կա անգամ մեկ անհայտ ճակատագիր, կատարված աշխատանքը թերի է:
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել:
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա։
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
Արցախում մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմտյան Քվանգո նահանգի պատգամավորները դիմել են ազգային խորհրդարանի խոսնակին ՝ խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում անհայտ հիվանդության համաճարակի կապակցությամբ:
ՌԴ կառավարությունը մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը:
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված 30 000 քաղաքացի ստացել է 300 հազար դրամի չափով աջակցություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են:
«Էխո Բաքու» եւ այլ հարթակներում թափ է հավաքում քննարկումն...
Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում...
ամիս
շաբաթ
օր