Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկով մի շարք փոփոխություններ են կատարվելու զինծառայության կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ենթադրաբար ավելի գրավիչ է դառնալու պայմանագրային ծառայությունը։
Պայմանագրային ծառայության հնարավոր կլինի անցնել 2 տարով` նախկին 3-ի փոխարեն․ նախագիծ
-
Եթե նախկինում պայմանագրային ծառայության նվազագույն ժամկետը 3 տարին էր, ապա այսուհետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել 2 տարով,
-
առաջին անգամ պայմանագրային ծառայության դիմել կկարողանան ոչ թե մինչև 36, այլ մինչև 40 տարեկան քաղաքացիները,
-
մատչելի պայմաններով բնակարան գնելու համար արտոնյալ հիփոթեքային վարկ կարող են ստանալ նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողները։