Ամեն անգամ, երբ հանդիպում եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, Լեռնային Ղարաբաղի հարցը, անշուշտ, մեր քննարկումների մասն է կազմում։
Փաշինյան–Ալիև հանդիպումները, մեր տեսանկյունից, դրական զարգացումներ են. Միրոսլավ Լայչակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, հատնում է Tert.am-ը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպմանը՝ Միրոսլավ Լայչակն ասաց, որ իրենք այս հանդիպումները դրական զարգացումներ են համարում ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններում։
«Սրանք մեր տեսանկյունից՝ դրական զարգացումներ են։ Որովհետև շատ կարևոր է, որ առաջնորդները և ԱԳ նախարարները հանդիպեն և քննարկեն, թե ինչպես առաջ տանեն հարցի լուծումը»,- ասաց նա և հավելեց, որ Սլովակիան ամբողջությամբ սատարում է հանգուցալուծման գործընթացին։
«Մենք ամբողջությամբ վստահում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, շատ սերտորեն աշխատել ենք նրանց հետ անցյալ տարվա ընթացքում։ Սլովակիան պատրաստ է իր կողմից հասանելիքն անել», - ասաց նա։