Ադրբեջանը դառնում է Էրդողանի տարածաշրջանային ագրեսիվ հավակնությունների պատանդը․ թուրքագետ
Թուրքիան Ադրբեջանին աջակցություն է հայտնում միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կամ հայկական թեմայի շուրջ, այն դեպքում երբ Ադրբեջանը պարտավոր է Թուրքիային աջակցել տասնյակ խնդիրների շուրջ, որպեսզի նաև ապացուցի «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզը։
Ադրբեջանը դառնում է Էրդողանի տարածաշրջանային ագրեսիվ հավակնությունների պատանդը․ թուրքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան միշտ իր աջակցությունն Ադրբեջանին հայտնում է դրա դիմաց ստանալով որոշակի զիջումներ, ընդ որում՝ ամեն հայ-ադրբեջանական սահմանային սրացումներից հետո։
«Եվ հիմա Թուրքիան Ադրբեջանից պահանջել է գնել ավելի շատ զենք, մասնավորապես՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որը հիմնականում Ադրբեջանը գնում էր Իսրայելից։
Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ շուտով Թուրքիան է դառնալու Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ես կապում եմ Թուրքիայի կողմից առաջ քաշած «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզի հետ, որ Ադրբեջանը ամեն հարցում պետք է փորձի ապացուցել»,- ասաց թուրքագետը։
Համաժողովիընթացքումհնչում են «Գլոբալտեղաշարժեր. տարածաշրջանայինվերադասավորումներ» և «Ղարաբաղյանհակամարտություն, Հայաստանիտարածաշրջանայիննորդերը» խորագրերիներքոզեկույցներ։Հանդեսեն գալիսքաղաքագետներ, արևելագետներՀայաստանիցևԱրցախից։