Artsakhpress

Միջազգային

Թուրքիան քննարկում է ՌԴ-ից С-400 համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությունը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն այսօր հայտարարել է, որ, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշմանը, Անկարան շարունակում է քննարկել Ռուսաստանից «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը:

Թուրքիան քննարկում է ՌԴ-ից С-400 համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությունը

Թուրքիան քննարկում է ՌԴ-ից С-400 համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դեմիրի խոսքով՝ Թուրքիան աշխատում է նաև իր զինված ուժերն հզորացնելու ուղղությամբ՝ զարգացնելով սեփական պաշտպանական համակարգերը, փոխանցում է tert.am-ը։ 

«Այս տարի կմեկնարկի «Սունգուր» և «Հիսար Ա+» համակարգերի մատակարարումը, իսկ ներկայում շարունակվում է «Սիպեր» հակաօդային պաշտպանության ներքին համակարգի զարգացումը», - մանրամասնել է նա:

Անդրադառնալով գնման գործարքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը, պաշտոնյան շեշտել է, որ «եթե Նահանգները մտածում է, որ դա կհուսահատեցնի ազգային որևէ որոշում կայացնելիս, ապա այն սխալ է մտածում»։

«Մենք ԱՄՆ պատժամիջոցների որևէ անմիջական ազդեցություն չենք նկատել: Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն (ԱՄՆ օրենքը պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին,-խմբ.), բայց այս պահին հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք», - հավելել է նա:

Հիշեցնենք՝ 2020 թ. դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, նրա ղեկավարի և հանրապետության երեք այլ քաղաքացիների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիտի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին: Նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ սահմանափակումները «հստակ ազդանշան են այն մասին, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ կիրականացնի CAATSA-ն» և «չի հանդուրժի էական գործարքներ Ռուսաստանի պաշտպանության և հետախուզության ոլորտների հետ»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել էր ԱՄՆ պատժամիջոցները և խոստացել էր պատասխան քայլեր ձեռնարկել: Գերատեսչությունը շեշտել էր նաև, որ Անկարան «չի խուսափի միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության ապահովման համար»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել էր, որ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի մտադրությունները՝ ռուսական «Ս-400»-ների ձեռքբերման ֆոնին, ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկարային «Ս-400» համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք էր բերել այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից: Անկարայի որոշումը առաջացրել էր Վաշինգտոնի և, ընդհանուր առմամբ, դաշինքի անդամ երկրների կտրուկ բացասական արձագանքը:

ԱՄՆ-ն ներկայում էլ չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անցյալ հոկտեմբերին հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել «Ս-400»-ից՝ չնայած Վաշինգտոնի ճնշմանը: Նա նաև մերժել էր պատժամիջոցների սպառնալիքները և առաջարկել, որ Միացյալ Նահանգները փորձի իրականացնել դրանք:

Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարը հայտարարել էր, որ հանրապետություն առաքված «Ս-400»-ներն արդեն իսկ պատրաստ են գործարկման:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search