ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ նախատեսված Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» երաժշտական ներկայացումը չեղարկվել է:
Մայիսի իննին նախատեսված Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»֊ի ցուցադրումը չեղարկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Նրա խոսքով՝ մայիսի 9-ին ծրագրված էր կազմակերպել այս միջոցառումը, որը, սակայն, որոշ գործընթացների հետ կապված, չի կայանալու:
«Մենք պարզապես ցանկանում էինք մշակույթի լեզվով հարգանքի տուրք մատուցել ընկած տղաների հիշատակին, որը ճիշտ չընկալվեց հանրության կողմից և ճիշտ չներկայացվեց մամուլում, և դրա մասին հանդես եկան այն մարդիկ, ովքեր պարբերաբար հաճախում են մեր մշակութային միջոցառումներին»,- մասնավորապես ավելացրել է նախարարը: