Ռուսաստանը մինչեւ 2016-ի սեպտեմբեր Իրանին զենիթա-հրթիռային համակարգերի երկու գնդային լրակազմ կմատակարարի:
Մինչեւ 2016-ի սեպտեմբեր Մոսկվան Իրանին С-300 ՊՄՈՒ-2-ի երկու լրակազմ կմատակարարի. աղբյուր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է աղբյուրը ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, պայմանագրի արժեքը գերազանցում է 1 մլրդ եվրոն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր լրակազմի մեջ կմտնի գումարտակի հրամանատարական կետ եւ երկու դիվիզիա` յուրաքանչյուրում գործարկման չորս համակարգ: