Հայ բժիշկների 12¬-րդ միջազգային համագումարը 2017թ-¬ին առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում:
Արգենտինան կհյուրընկալի Հայ բժիշկների 12-¬րդ միջազգային համագումարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանում Արգենտինայի դեսպանության փոխանցմամբ՝ Արգենտինայում համագումարը կկազմակերպի և կնախագահի ՖԱՅԴԵՔ Արմենիա, FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների պանամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր, բժիշկ Դանիել Ստամբուլյանը:
Բժիշկ Ստամբուլյանի հայաստանյան այցի շրջանակներում մայիսի 2¬ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ կկազմակերպվի ընդունելություն: Միջոցառման նպատակն է ներկայացնել Արգենտինան՝ որպես հայ բժիշկներին միավորող հաջորդ համագումարն հյուրընկալող երկիր, ուրվագծել համագումարի գիտական ծրագիրը, ինչպես նաև ամրապնդել հայաստանյան առաջատար բժիշկների և հանրային առողջության կազմակերպիչների հետ կապերը: