Մոտ երկու հազար ամերիկացիներ ստիպված են եղել լքել իրենց տները ուժեղ անտառային հրդեհի պատճառով, որ բռնկվել է Լոս-Անջելեսի հյուսիսում։
Los Angeles Times․ ԱՄՆ-ի ավելի քան 2 հազար բնակիչ տարհանվել է ուժեղ անտառային հրդեհի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Ինչպես հայտնել են տեղի հրշեջ ծառայությունում, հրդեհն առաջացել է կեսօրից քիչ անց և արագ տարածվել շրջակա տարածքում:
Ավելի քան 200 հրշեջ փորձում է կանգնեցնել հրդեհի հետագա տարածումը:
Ինչպես հայտնել է տեղի հեռուստատեսությունը, հրդեհն առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, սակայն հրշեջ ծառայությունում այդ տեղեկությունը չեն հաստատել:
Հրդեհի տարածմանը նպաստում է եղանակը՝ օդի ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը: