Artsakhpress

Սփյուռք

BBC․Գլենդեյլի հայերը՝ անցյալի ստվերում

Բրիտանական BBC–ի թղթակից Էնթոնի Զուրկերը ներկայացրել է ծավալուն հոդված Լոս Անջելեսի 200 հազարանոց համայնքի ու մասնավորապես Գլենդեյլի մասին, որտեղ հայերը բնակչության 30 տոկոսն են կազմում։

BBC․Գլենդեյլի հայերը՝ անցյալի ստվերում

BBC․Գլենդեյլի հայերը՝ անցյալի ստվերում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քալիֆորնիա գալ 20-րդ դարի սկզբին ու հիմնականոմ աշխատել են նահանգի կենտրոնական մասում, ոմանք էլ Գլենդեյլում են բնակություն հաստատել։ Ավելի ուշ այստեղ են սկսել գալ նաեւ նրանց հարազատները, այստեղ բացվել է եկեղեցի, հայկական խանութներ։ Այստեղ ապրում են նրանք, ովքեր պատերազմներից ու տնտեսական կոլապսներից են փախել՝ ոմանք եկել են Իրանում հեղափոխությունից հետո, մյուսները Լիբանանում քաղաքացիական պատերազմներից են փախել կամ էլ Խորհրդային միության փլուզումից հետո են այստեղ տեղափոխվել։ Հիմա այստեղ ապրում են նաեւ նրանք, ովքեր Իրաքում ու Սիրիայում սկսված պատերազմներից են փախել։ «Լոս Անջելեսի հայկական համայնքը կարկատաններով ծածկոց է, որը ստեղծված է գաղթելու տարբեր պատճառներով, ազգային տարբեր փորձերով, ասիմիլացման տարբեր փուլերում գտնվող ներգաղթյալներից»,- գրում է հեղինակը։

Նրանցից են նաեւ Քարդաշյանների գերդաստանը, եւ՛ Տիգրան Զաքարյանը, եւ ՛ Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, եւ՛ չինովնիկ Արդի Քասախյանը․ «Նրանց միավորում է Դեր Զորի փորձը։ Հայ ժողովուրդը մինչեւ այսօր գտնվում է այդ իրադարձությունների ստվերում, դա ձեւավորում ու ստեղծում է նրանց քաղաքականությունը, նույնիսկ Գլենդեյլում»,- համարում է Զուրկերը։

Նրանք բոլորը հիշում են Հայոց ցեղասպանության մասին։ «Ինձ համար դա շատ կարեւոր է, քանի որ իմ հոր ընտանիքին սպանել են Ցեղասպանության ժամանակ, ես երբեք չեմ տեսել իմ պապիկին ու տատիկին, հորեղբորս ու մորաքրոջս։ Մենք բոլորս ամերիկացիներ ենք, մենք կանենք ամեն ինչ այս երկրի համար, բայց երբեք չենք մոռանա Ցեղասպանության մասին»,- ասում է Գլենդեյլի բնակիչ Զավան Ղազազյանը։

Ինչպես նշում է հոդվածագիրը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Վաշինգթոնի դժկամության հետ մեկտեղ տեղի հայերը իրենց ազգության պատճառով նաեւ այլ դժվարությունների են բախվում։ Օրինակ հայ քաղաքական գործիչների համար դժվար է լինում ընտրվել իրենց ազգանվան պատճառով։ Հաճախ նրանց ընդդիմախոսներին աջակցում է այն մասնավոր դպրոցների ասոցացիան, որոնց անդամ դպրոցները Ֆեթուլահ Գյուլենն է հիմնադրել։

Հայերը Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի երթ էին կազմակերպել ու արել ամեն ինչ, որպեսզի ցեղապանության մասին պատմեն դպրոցներում։ Դա չի կարող դուր գալ թուրքական կազմակերպություններին։ Արդի Քասախյանը առաջին անգամ դրան բախվել է համալսարանում։ Քասախյանը ասում է, որ ինքը հերթական անգամ է առերեսվել նրան, որ դեմ է գնացել թուրքական շահերին։ Նահանգի ասամբլեայում ընտրարշավի ժամանակ նրա խոսքով իր ըննդիմախոսները միլիոնավոր դոլարներ են ծախսում։ Մասնավորապես շատ գումար է ծախսվել ֆլայերներ բաժանելու համար, որոնցում խոսվում է ընտրությունների ընթացքում ձայների իբրեւ սխալ հաշվարկի մասին, երբ Քասախյանը Գլենդեյլի կլերկ է ընտրվել։

Նրանց խոսքով Քալիֆորնիան թուրքամետ ուժերի ուշադրության կենտրոնում է։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search