Artsakhpress

Քաղաքական

ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մամուլի ասուլիսը, որը կարելի է պատմական որակել։

ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ

ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուբեն Մելիքյանը  Եվրոպական խորհրդարանում ներկայացրեց 3 հիմնական ուղերձներ․ ամփոփեց պատգամավորների ու իրավապաշտպան կառույցների հետ հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել է մասնավորապես 2016թ․-ի ապրիլին Ադրեջանի իրականացրած վայրագությունների զեկույցը, Ալեքսանդր Լապշինի Ադրբեջան հանձնելու հարցն ու ազատ խոսքը լռեցնելու Ադրբեջանի փորձը և Եվրամիության կողմից Արցախում ներգրավվելու հնարավորություններն ու հեռանկարները, որը կլինի նաև Ադրբեջանի համար հետագա ոչ իրավաչափ վարքագծի կանխարգելման միջոցհայտնում է panorama.am-ը։

Ֆրանկ Էնգելը խոսեց Եվրոպական խորհրդարանում ընդունված մի քանի բանաձևերի մասին, որոնք կոչ են անում անմիջական կապ հաստատել Ղարաբաղի հետ, որոնց, սակայն, հետամուտ չեն լինում։

«Մենք փորձում ենք լրացնել այդ բացը կանոնավոր ձևով, այսօր դրանցից մեկն է, ինչը հեշտ չէ»,-ասաց Ֆրանկ Էնգելը։

Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարց է ուղղել Ֆրանկ Էնգելին՝ կապված Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Ալեքսանդր Լապշինի հետ՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով Լապշինին Բաքու տեղափոխման ժամանակ զինվորական պահակախմբի ներկայությանը։

«Երբ ես տեսա նկարները, ես դրանք ցույց տվեցի իմ գործընկերներին, հարցնելով, ինչ եք կարծում, ո՞ւմ են արտահանձնում։ Թվում էր, թե նվազագույնը պետք է լիներ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկիչներից մեկը։ Մարդիկ ապշահար են լինում, երբ տեղեկանում են, որ նա ընդամենը բլոգեր է։ Ապշեցնող է ինչպես սա, այնպես էլ այս ողջ պատմությունը։ Մենք գիտենք, թե ինչպիսի երկրների մասին է խոսքը»,-ասաց Ֆրանկ Էնգելն ու ավելացրեց, որ այս հարցում առկա էր նաև աշխարհաքաղաքական մի շարք մրցակցություն, երբ Ադրբեջանը, Բելառուսը ցանկանում էին ինչ-որ բան ապացուցել Ռուսաստանին։

«Ինձ համար զարմացնող է, որ մարդը կարող է մոլորակի վրա որևէ տեղ ձերբակալվել՝ մեկ այլ վայրում լինելու պատճառով։ Սա ուղղակի աներևակայելի է ու, իհարկե, անհամատեղելի մարդու իրավունքների, պաշտպանության, արտահանձնման մեր չափանիշների հետ: Այս հարցը մենք կբարձրացնենք Եվրոպական խորհրդարանում՝ որպես օրենքի գերակայությունից շեղում այն երկու երկրներում (Ադրբեջան, Բելառուս), որոնց հետ Եվրամիությունն ունի ֆորմալ հարաբերություններ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում»,-ասաց Ֆրանկ Էնգելը։

Ֆրանկ Էնգելը զուգահեռներ անցկացրեց նաև Ռամիլ Սաֆարովի գործի հետ, որում, ինչպես ասաց պատգամավորը,  լիովին հստակ է, որ վճարումների դիմաց Հունգարիայի իշխանություններն արտահանձնեցին Սաֆարովին։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search