Artsakhpress

Քաղաքական

Եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող ՀՀ ԱԺ-ի հայտարարությունն ունի քաղաքական այժմեական նշանակություն․ Շահան Գանտահարյան

ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող` բարոյական անհրաժեշտ դիրքորոշմանն առընթեր հստակորեն ունի քաղաքական այժմեական նշանակություն:

Եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող ՀՀ ԱԺ-ի հայտարարությունն ունի քաղաքական այժմեական նշանակություն․ Շահան Գանտահարյան

Եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող ՀՀ ԱԺ-ի հայտարարությունն  ունի քաղաքական այժմեական նշանակություն․ Շահան Գանտահարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս դեպքում բարոյականը այն մղումն է, որ նույնինքն ցեղասպանության ենթարկված ազգի պետությունն է, որը  պարտք է համարում իր հետապնդած ճանաչումների արշավի նման ճանաչել այլ ցեղասպանյալ ժողովրդի իրողությունը եւ դրանից ելնելով դատապարտել այն:

Այստեղ կա կարեւոր այլ հանգամանք եւս. եզդի ժողովուրդը ՀՀ-ում ունի իրավական կարգավիճակ իբրեւ ազգային փոքրամասնություն. ինչը նշանակում է, թե քաղաքացիությամբ հայաստանցի եւ ազգությամբ եզդի բնակչությունը ՀՀ ժողովրդի մաս  է կազմում: Պատմական օրինակները մի պահ թողնելով, հիշենք միայն վերջերս ազգությամբ եզդի զինվորի նահատակությունը ապրիլյան պատերազմին:

Հիմա կենտրոնանանք քաղաքական ուղերձների վրա, որոնք տեղ են գտել ԱԺ-ի քվեարկած հայտարարությունում: Այնտեղ կա հղում Ցեղասպանության առնչությամբ ՄԱԿ-ի համապատասխան հոդվածներին, կանոնակարգային սահմանումներին, ցեղասպանական հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտության, ինչպես նաեւ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտավորություններին: Ի դեպ, 2015-ին հույների եւ ասորիներ դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ԱԺ-ի քվեարկած բանաձեւը եւս այս մասով համահունչ էր եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը: Այնտեղ բացակայում էր ներքեւում նշված բաժինը:

Հայտարարությունը ապա անցնում է ճանաչման եւ դատապարտման բաժիններին, որոնք միեւնույն տողերում համատեղվել են: Այստեղ արդեն ուղղակի ակնարկ կա ցեղասպանության տարբեր բնույթի հանցագործողությունների իրականացման փաստերին եւ ցեղասպանության իրականացման աշխարհագրական միջավայրին: Հայտարարությունը դատապարտում է ահաբեկչական դրսեւորումները, ծայրահեղական գաղափարախոսությունը եւ այդ բոլորի ներշնչանքների ներքո կատարված ցեղասպանական արարքները:

Այս բոլորից հետո ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը` միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց, ձեռնարկելու միջոցներ եզդի բնակչությանն անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների ուղղությամբ նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար:

Մշակված բանաձեւ է նաեւ այս հայտարարությունում տեղ գտած այն հատվածը, որտեղ ԱԺ-ն այս առիթով իր համերաշխությունն է հայտնում Իրաքի պետությանը եւ ժողովրդին: Ներկա ռազմաքաղաքական պայմաններում միայն Իրաքի պետության կամ միայն Իրաքի ժողովրդին համերաշախություն հայտնելը կարող էր որոշ մեկնաբանության դուռ բացել. հատկապես եթե նկատի ունենանք, որ քուրդ ազգաբնակչությունը մաս կազմելով Իրաքի ժողովրդի կարեւոր հանգրվաններում տրամագծորեն հակոտնյա դիրքերի վրա է հայտնվում Իրաքի պետության ճշտորոշած մոտեցումների նկատմամբ:

Եզդիների նկատմամբ կատարված մարդկության դեմ ոճիրները, համաշխարհային լրատվամիջոցների, դրանց հաղորդումներին եւ քննարկումներին մասնակցող հասարակական դեմքերի թե վերլուծաբանների կողմից նկատվեցին իբրեւ էթնիկ զտումներ կամ ցեղասպանական արարքներ: Տեղահանություններն ու սպանությունները կայացան տեղեկատվական բաց համակարգով եւ բազմաարբանյակային հեռարձակումներով հատկանշված մթնոլորտում:

Մինչ այժմ սակայն, պաշտոնական Երեւանն է միայն, որ իր ԱԺ-ով ճանաչում է եւ դատապարտում եզդնիների ցեղասպանությունը եւ միջազգային հանրությունից պատժելիություն է պահանջում հանցագործների նկատմամբ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search