Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի, սակայն լարվածության աճ կլինի․ Chatham House-ի փորձագետ

Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսի խոսքով՝ առայժմ հնարավորություն չկա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի շփման գծում, սակայն, նրա կարծիքով, լարվածության աճ կլինի:

Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի, սակայն լարվածության աճ կլինի․ Chatham House-ի փորձագետ

Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի, սակայն լարվածության աճ կլինի․ Chatham House-ի փորձագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում փորձագետը նկատեց, որ հետխորհրդային տարածքում գործող մեծածավալ, ինչպես նաև՝ փոքրածավալ պատերազմները կանխարգելելու համար պատասխանատու կառույցն իրականում խոցելի է, և Ադրբեջանը հետագայում կչարաշահի այդ խոցելիության փաստը՝ օգտագործելով նաև տեղական և միջազգային լծակներ, սպառնալիքներ և հնարավորություններ:

-Պարո՛ն Բրոերս, Դուք ապրիլյան պատերազմից հետո հայտնել էիք, որ լավ կլինի, որ շփման գծում ԵԱՀԿ մոնիտորինգային խումբն ընդլայնվի: Այս ընթացքում կողմերի միջև հանդիպումներից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել այդ ուղղությամբ քայլեր անելու մասին:

Այս տարվա սկզբին էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, հայտարարվեց, որ նախատեսվում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնում, սակայն այս ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չի արվում: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է դրա պատճառը:

-Կարծում եմ, որ դա ընդամենը մեկ բաղադրիչ է կարգավորմանն ուղղված աշխատանքների ավելի լայն համատեքստում: Խնդիրը, ըստ իս, այն է, որ քանի դեռ չկա համաձայնություն բոլոր կետերի շուրջ, առանձին բաղադրիչների մասով առաջընթացը բացառված է: Ինչպես գիտենք, Ադրբեջանը խիստ մտահոգված է առաջնագծի ամրապնդման հարցի շուրջ, և անվտանգության մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կարողությունների ընդլայնումը, նրանք դիտարկում են հենց դրան ուղղված քայլ: Չեմ կարծում՝ նրանք ունեն այս մանդատի ընդլայնման հետ կապված որևէ ռեալ ռազմավարական հետաքրքրություն: Եթե դա չի առնչվում կոնկրետ հարցերի, օրինակ՝ բանակցություններում առաջընթացին, ուրեմն Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում այս ողջ գործընթացում հնարավոր տեղաշարժերը:

-Չե՞ք կարծում, որ  եթե կողմերը համաձայնության չեն գալիս, գոնե միջազգային կառույցները պետք է իրենց ազդեցությունն օգտագործեն՝ համաձայնություններն իրականացնելու համար:

- Չեմ կարծում, որ միջնաժամկետ հեռանկարում կտեսնենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: ԵԱՀԿ-ն՝ որպես կազմակերպություն, աշխատում է կոնսենսուսի հիման վրա և որևէ միջոց չի կարող պարտադրել: Ուստիև, մնում է, որ կողմերն իրենք հասկանան՝ արդյոք դա իրենց շահերից է բխում: Ներկա պահին մենք այնպիսի քաղաքական շրջանում ենք, երբ Հայաստանում կյանքի են կոչվում սահմանադրական փոփոխությունները, իսկ Ադրբեջանը պատրաստվում է ընտրությունների, այդ իսկ պատճառով պետք է սպասենք մինչև «փոշին նստի», և ազատ դաշտ ստեղծվի ավելի ինտենսիվ բանակցությունների համար: Ձեր հարցին հակիրճ պատասխանելով՝ կասեմ միայն, որ այս պահին ես որևէ առաջընթաց չեմ սպասում:

-Ապրիլյան պատերազմից հետո մենք որևէ փոփոխություն չտեսանք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ստացվում է՝ ապագայում էլ որևէ փոփոխության ակնկալիք չկա:

- Դա շատ հոռետեսական հեռանկար է, բայց վախենում եմ, որ այնուամենայնիվ իրականությունը հենց այդ է, որ կա: Կարծում եմ՝ 2016-ի ապրիլից ի վեր մեկ կարևոր բան կարող ենք նշմարել՝ լարվածության կտրուկ անկումը սահմանին. նաև 2017-ի 2-րդ կեսին զգալի նվազել են պատերազմական գործողություններն ու մարդկային կորուստները:

-Ադրբեջանը պատրաստվում է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Հայաստանյան որոշ փորձագետներ Ադրբեջանի այս որոշումը կապում են նրա հետ, թե պատրաստվում է պատերազմի։ Դուք ի՞նչ կասեք դրա վերաբերյալ, որո՞նք են Ձեր կանխատեսումները: 

- Ընտրություններն առաջ գցելը մի քանի բացատրություն ունի: Կան վարչակարգի սպասելիքների հետ կապված տնտեսական փաստարկներ. շրջանառվում են նաև քաղաքական ներքին տեղաբաշխումների հետ կապված որոշ տեսություններ, այդ թվում՝ խոսվում է այն մասին, որ այս ընտրությունները համընկնում են Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, ինչը կարող է շեղել միջազգային հանրության ուշադրությունը: Ընտրություններն առաջ գցելը պարզապես հնարավորություն է տալիս նախատեսված ժամկետից վեց ամիս շուտ բացառել հնարավոր բոլոր թեկնածուների, ինչպես նաև դիտորդների մասնակցությունը: Կարծում եմ՝ շատ պարզ է սա հասկանալը:

-Այսինքն՝ Դուք չե՞ք կարծում, որ առաջիկայում Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմ կլինի:

- Ես կարծում եմ, որ բռնությունների թիվը կավելանա: Ապրիլյան պատերազմից արված իմ հետևությունն այն է, որ հետխորհրդային տարածքում գործող մեծածավալ, ինչպես նաև փոքրածավալ պատերազմները կանխարգելելու համար պատասխանատու կառույցն իրականում խոցելի է: Եվ կարծում եմ, որ Ադրբեջանը հետագայում կչարաշահի այդ խոցելիության փաստը՝ օգտագործելով նաև տեղական և միջազգային լծակներ, սպառնալիքներ և հնարավորություններ: Այդ առումով՝ կարծում եմ՝ կլինի լարվածության աճ: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմին, դրա հնարավորությունը հիմա չեմ տեսնում:

-Ապրիլյան պատերազմից հետո Դուք նկատել էիք, որ միջազգային հանրությունն առանձնապես հետաքրքրված չէր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացով: Այս ընթացքում փոխվե՞լ է Ձեր կարծիքը դրա վերաբերյալ:

- Այս կոնֆլիկտը միջազգային հանրության կողմից դրական ուշադրության չի արժանանում: Շատ քիչ է պահանջարկը, ինչպես նաև՝ տեսանելի ընդհանրությունները կողմերի միջև: Մինչև դրան չհասնենք, միջազգային հարթակում ներգրավված ոչ մի կողմ չի գա և չի ստանձնի իրավիճակը վերահսկող կամ գործընթացը դյուրացնող միջնորդի դեր: Կարծում եմ՝ Ռուսաստանն է դրան հակված միակ երկիրը: Բայց անգամ այդ պարագայում Ռուսաստանը չի ցանկանում միայնակ մնալ այս հակամարտության կարգավորման գործում:

-Մեծ հույս կար, որ ապրիլյան պատերազմից միջազգային հանրությունը դասեր քաղած կլինի:

- Կարծում եմ՝ բարձր աստիճանի իներտություն կա այս հակամարտության աշխարհաքաղաքական կառուցվածքում: Ադրբեջանը խիստ միակողմանի արտաքին քաղաքականություն է վարում. այն ներգրավված չէ որևէ աշխարհաքաղաքական կառույցում, մինչդեռ Հայաստանը վարում է կոմպլեմենտար քաղաքականություն: Այդ իսկ պատճառով չկան հստակ ուղղվածությամբ դիրքորոշումներ: Եվ դրա համար էլ հակամարտությունը շարունակվում է: Ուստի կարծում եմ՝ մինչև չլինեն տեսանելի պահանջ կամ ընդհանուր մոտեցումներ, որ թույլ տան արտաքին դերակատարներին կամ միջնորդներին կատարել իրական քայլ, այդ գործընթացում որևէ տեղաշարժ բացառվում է:

-Ի՞նչ կարծիք ունեք այս ընթացքում տարվող բանակցային գործընթացի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է իրականում քննարկվում բանակցային սեղանին: Շատերն ասում են՝ ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող հանդիպումները պարզապես բանակցություններ են բանակցությունների համար:

- Կարծում եմ՝ այս փուլում ուշադրության կենտրոնում ներքին զարգացումներն են, ուստի, ցավոք, խոշոր փոփոխություններ չեմ ակնկալում: Ըստ իս՝ կա որոշակի տարր, որի նկատմամբ մինսկյան գործընթացը ծառայում է որպես չափման միավոր: Դա կապված է խաղաղություն իրագործելու բուն գործընթացի հետ, այնքան ժամանակ, մինչև կհաստատվի այդ խաղաղությունը: Եվ կարծում եմ նաև, որ դա արժեքավոր գործառույթ է: Ես միշտ պնդել եմ, որ պատասխանատվությունն ընկած է կողմերի վրա: Վստահ չեմ ՝ էլ ինչ կարող է անել Մինսկի խումբը՝ այս գործընթացն ի մի բերելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search