Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Շահինյանը պահպանում է մեդալ նվաճելու շանսերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը (63 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էին քառորդ եզրափակչում: Նրանց հաղթած մրցակիցները չեն կարողացել հասնել մինչև եզրափակիչ, ինչի պատճառով մեր մարզիկները զրկվել են մեդալների համար պայքարից:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը վաղը` մայիսի 1-ին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Շահինյանը որակավորման փուլում հաղթել էր իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին՝ 9:0։, բայց 1/8 եզրափակիչում 1։9 հաշվով զիջել էր ռուսաստանցի Բեկխան Օզդոևին:
Հավելենք, որ վաղը մրցագորգ դուրս կգան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։