Եվրոպան չպետք Է համաձայնի Իրանի դեմ պատժամիջոցները միակողմանի վերականգնելու ԱՄՆ-ի որոշման հետ իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից նրա դուրս գալուց հետո:
Եվրոպան չպետք է համաձայնի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը․ եվրահանձնակատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին:
«Եվրոպացիները պետք Է մերժեն (այդ որոշման) հետեւանքները, որոնք վնասակար են՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական: Նրանք պետք Է մոբիլիզացնեն իրենց ջանքերը, որպեսզի մնան միասնական, պատասխաններ գտնեն եւ չընդունեն այդ միակողմանի պատժամիջոցները»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել Է Մոսկովիսին։
Նրա խոսքով՝ միջուկային գործարքից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջացել Է «շատ խորը տարաձայնություն, որը չպետք Է մնա առանց հետեւանքների»: