Ադրբեջանի նախագահի կողմից հերթական անգամ սուր ճոճելը նրա հեղինակությանը ոչինչ չի ավելացնում եւ չի մեծացնում բանակի մարտունակությունը։
ՀՀ ԱԳՆ-ն Ալիեւի հայտարարության մասին․ Սուր ճոճելու հերթապահ փորձ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը։
«Դրա փոխարեն նա կարող էր հայտարարել, որ պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հակամարտության շուտափույթ լուծման նպատակով»,-նշել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիեւը, խոսելով Նախիջեւանի սպառազինության մասին, հայտարարել է, որ ունեն հեռահար զենքեր ու հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական թիրախ։