Միացյալ Նահանգները Մերձավոր Արելքին վաճառում է զենք, որի քանակըը գերազանցում է տարածաշրջանի կարիքները, ինչի հետևանքով տարածաշրջանը վերածվում է բարձր տեխնոլոգիական զենքի պահեստի:
ԱՄՆ-ը զենքով «ողողել է» Մերձավոր Արևելքը․ Իրան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Իրանում Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համագումարում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը՝ 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Զարիֆի կարծիքով՝ նման քաղաքականությունը Մերձավոր Արևելքը դարձնում է բարձր տեխնոլոգիական զենքի պահեստ, ինչը, ցավոք, չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը:
Հակաահաբեկչական հարցերի վերաբերյալ համագումարը տեղի է ունենում դեկտեմբերի 7-8-ը Թեհրանում: Դրան մասնակցում են վեց երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ `Ռուսաստան, Իրան, Աֆղանստան, Չինաստան, Պակիստան և Թուրքիա: