Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով երկրի պաշտպանության նախարարության գործընկերների նիստին, հայտարարել է, որ ԱՄՆ–ն մտացածին պատրվակով է դուրս գալիս «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, իսկ իրենք ամեն ինչ արդեն խախտել են:
ԱՄՆ–ն մտացածին պատրվակով է դուրս գալիս ՄՓՀՀՊ–ից, իսկ իրենք արդեն ամեն ինչ խախտել են. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պետության նախագահի կարծիքով՝ ԱՄՆ–ի դուրս գալը ՄՓՀՀՊ–ից կարող է ունենալ ամենածանր հետեւանքները միջազգային անվտանգության համար։
Նա նշել է, որ ոչինչ չի խանգարում պայմանավորվել պայմանագրին մյուս երկրիների միանալու հարցի շուրջ։
ՌԴ նախագահի խոսքով, որում նա նշում է՝ Վաշինգթոնի այդպիսի քայլը կարող է բերել անվտանգության ամբողջ ճարտարապետության փլուզման, փոխանցում է «Լենտան»։
Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ ձեռք կառնի իր անվտանգության ամրապնդման համար, եթե ԱՄՆ–ն որոշի դուրս գալ պայմանագրից, հայտարարել է Պուտինը։