Artsakhpress

Հասարակական

Ճշմարտությունը մեկն է, և ես հավատում եմ, որ ցեղասպանություն եղել է. Ֆաթիհ Աքըն

Ծագումով թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին:

Ճշմարտությունը մեկն է, և ես հավատում եմ, որ ցեղասպանություն եղել է. Ֆաթիհ Աքըն

Ճշմարտությունը մեկն է, և ես հավատում եմ, որ ցեղասպանություն եղել է. Ֆաթիհ Աքըն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ դստրերը, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում որոնել նրանց՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են Աքընն ու հայազգի Մարդիկ Մարտինը: Հունվարի 30-ին «Սպի»-ն ցուցադրվեց նաև Երևանում՝ փակ ցուցադրությամբ:

ArmenianGenocide100.org-ը զրուցել է ռեժիսոր Աքընի հետ, որն էլ պատմել է ֆիլմի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման մասին ու ոչ միայն:

 -Ե՞րբ առաջին անգամ լսեցիք Հայոց ցեղասպանության մասին:

 -Կարծես ավարտական դասարանում էի՝ 15 կամ 16 տարեկանում: Երբ իմացա Ցեղասպանության մասին, չէի հավատում, որ թուրքերը կարող էին նման բան անել, ու սկսեցի կարդալ, ուսումնասիրել, ուզում էի ավելին իմանալ: Մի քանի գիրք կարդացի, այդ թվում՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն  օրը». այդ ժամանակ, կարծես, արդեն 19 տարեկան էի: Ու տարբեր գրքեր կարդալուց հետո հասկացա, որ ցեղասպանություն եղել է, մենք դա արել ենք, բայց այդ մասին չի ասվում:

 -Ո՞րն է Ձեր անձնական տեսակետը 1915-ի դեպքերի մասին:

-Երբ վերջերս Թուրքիայում էի, շատերն ինձ նախատում էին, թե ինչու եմ ֆիլմումս միակողմանի ցույց տվել 1915-ի դեպքերը: Ես էլ պատասխանում էի, որ չկա երկու կողմ: Սա «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» միջև խաղ չէ, որ կարող է երկու տարբեր տեսակետ լինել: Ճշմարտությունը մեկն է, ու ես հավատում եմ, որ 1915-ին ցեղասպանություն է եղել: Բայց չգիտեմ, թե որքանով է դա դիրքորոշում կոչվում. դա ուղղակի այն է, ինչին ես հավատում եմ:

 -Թուրքիայում ֆիլմի ցուցադրությունից առաջ ասում էիք, որ այդ երկիրը պատրաստ է Ցեղասպանության մասին ֆիլմ դիտելուն: Այժմ էլ նույն կարծիքի՞ն եք:

 -Այո, կարծիքս չի փոխվել, որովհետև ֆիլմը ցուցադրվեց թուրքական կինոթատրոններում, մուտքը բաց էր բոլորի համար, որևէ սահմանափակում դրված չէր: Այսինքն՝ եթե ինչ-որ մեկն ուզում էր դիտել ֆիլմը, ապա կարող էր գնալ և անել դա, կամ եթե որևէ կինոթատրոն ուզում էր ցուցադրեր այն, նույնպես կարող էր անել դա: Այսինքն՝ այն դիտելու բոլոր հնարավորությունները կային: Բայց այլ հարց է, թե արդյոք դրա հանդեպ հետաքրքրություն կար… Որոշ մարդիկ հետաքրքրված էին, բայց նրանց թիվը մեծ չէր: Մենք փոքրամասնություն ենք կազմում՝ մարդիկ, որոնց հետաքրքրում է այս թեման: Բայց իմ պես մարդիկ միշտ են փոքրամասնության մեջ: Եթե մեծամասնություն լինեինք, այստեղ նստած չէի լինի: Ու բոլոր ասպարեզներում է այդպես՝ երաժշտության մեջ, գրականության, կինոարտադրության, նորաձևության… Ամեն ասպարեզում. դա փաստ է:

 -Ի՞նչ եք կարծում, Ձեր ֆիլմն ինչ-որ բան փոխե՞ց թուրքական իրականության մեջ:

-Ոչ, չեմ կարծում, որ «Սպի»-ն շատ բան փոխեց: Այն էլ, ինչ փոխեց, չափից փոքր մասնիկ էր: Գուցե հասարակության համար որոշ չափով այն ինչ-որ նորություն էր, բայց ոչ ավելին, հեղափոխական չէր:

 -Եթե Թուրքիան, այնուամենայնիվ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ պետք է անի դրանից հետո:

-Հստակ կարծիք ունեմ այդ մասին: Համոզված եմ, որ «ցեղասպանություն» բառը միայն բառ է, ինչպես «հաց» կամ «ծառ» բառերը: Կարելի է ասել ցեղասպանություն, բայց չհասկանալ, չիմանալ, թե ինչ է թաքնված այդ բառի տակ: Երբ ասում ես ցեղասպանություն, պետք է իմանաս, թե ինչ է կատարվել, կարեկցես, ցավակցես այդ կորստին, հասկանաս ցեղասպանությունը: Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է, քան քաղաքական տեսակետները: Այս հարցում ես իմ քաղաքականությունն ունեմ: Ինձ համար առավել կարևոր է, որ թուրքերն իմանան, հասկանան՝ ինչ է ցեղասպանությունը, Թուրքիայի փողոցներում մարդիկ, երիտասարդները, աշակերտներն ու ուսանողներն իմանան այն մասին, կարեկցեն:

 -Հայոց ցեղասպանության մասին ո՞ր ֆիլմն է Ձեզ ամենից շատ տպավորել:

-Ինձ դուր է գալիս Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը, այն ոգեշնչման մեծ աղբյուր է: Այդ ֆիլմն արտահայտում է Ատոմի անձնական վերաբերմունքը, որը շատ հետաքրքիր էր: Շատ եմ հավանում նաև Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա»-ն, որը, չնայած, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չէ: Իմ «Սպի»-ն նույնպես Հայոց ցեղասպանության մասին չէ, այն առնչվում է ցեղասպանությանը, բայց չի պատմում դրա մասին: Ու, ի դեպ, կարող եմ ասել, որ «Ամերիկա, Ամերիկա»-ն շատ ասպեկտներում եղել է իմ ֆիլմի «կնքահայրը»: Այնտեղ էլ, օրինակ, գլխավոր հերոսն ապրում էր Օսմանյան կայսրությունում, այնուհետև որոշ դժվարությունների միջով անցնելուց հետո տեղափոխվում Ամերիկա, որն էլ իր համար նոր տուն է դառնում…

 -Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ այցելեցիք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

 -5 տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան և այդ ժամանակ էլ եղա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մեծ ցավ զգացի… և լռություն: Երբ այնտեղ ես, ուրիշ ոչնչի մասին չես կարողանում մտածել, կենտրոնանում ես միայն մեկ բանի վրա, պարզապես առանձնանում ես ու մտածում միայն ցեղասպանության մասին:

 -Հնարավո՞ր է, որ ապրիլի 24-ին վերադառնաք Հայաստան:

 -Չգիտեմ. չեմ կարծում, որովհետև այդ ժամանակ Միացյալ Նահանգներում եմ լինելու, որտեղ պետք է կայանա ֆիլմի պրեմիերան: Բայց թե՛ մտքով, թե՛ զգացմունքներով այդ օրն այստեղ եմ լինելու: Գիտեմ, որ կան դեպքեր, երբ ֆիզիկական ներկայությունն ավելի կարևոր է, ու եթե հնարավոր լիներ, ապա ապրիլի 24-ին այստեղ կլինեի, բայց չեմ կարծում…


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search