Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմը դեկտեմբերի 5ից կցուցադրվի Թուրքիայի կինոթատրոններում:
Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը դեկտեմբերից կցուցադրվի Թուրքիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 138 րոպե տևողությամբ ֆիլմն արդեն ցուցադրվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: «Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:
Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքընը ծնվել է Գերմաիայի Համբուրգ քաղաքում: Նա բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է: