Մարտի 14-ին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական դասընթացի փակման արարողությանը:
Փոխվարչապետը մասնակցել է համայնքապետերի դասընթացի փակման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է պարբերական դարձած դասընթացների նշանակությունը գործադիրի և ՏԻՄ-երի միջև կապի ամրապնդման և համայնքների արդյունավետ գործունեության հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ համայնքապետերը կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը:
Ա. Աղաբեկյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում առավելագույնս նեցուկ կանգնելու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և ամրացմանը: