Վաղը՝ փետրվարի 8-ին ժամանակավորապես կդադարեցվեն Մարտակերտ քաղաքի մի շարք շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Մարտակերտ քաղաքում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման և ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ:
Ժամը 10:00-13:00-ը կդադարեցվեն Ազատամարտիկների, Գր. Լուսավորիչ, Գ. Նժդեհ, Գ. Չաուշ, Դ. Վարուժան, Թ. Ավթանդիլյան, Քեմքեշ փողոցների և «ՍՊԱՐԾ» ՊՈԱԿ-ի, Մարտակերտի համալիր կայանի, իսկ 14:00-18:00-ն՝ Ազատամարտիկների, Էներգետիկների, Ա. Խաչատրյան, Ե. Չարենց, Փիրումյան, Մ. Խորենացի, Րաֆֆի փողոցների և «ԼՂՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ի, Մարտակերտի շրջանի և զինվորական դատախազությունների, դատարանի, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի, ԱՁ «Օֆելյա Ավթանդիլյան»-ի, ԱՁ «Լիլիթ Օհանյան»-ի, Ազատամարտիկների հուշահամալիրի, «Արցախփոստ» ՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի, Ճանպազյանի անվան թիվ 2 մանկապարտեզի, «Արցախբանկ» ՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի գազամատակարարումը:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: