Գրոսմայստեր Սամվել Սևյանի գլխավորած «ԱՄՆ-ի պատանի բոլոր աստղերը» թիմը Ռիչարդսոնում անցկացված մրցախաղում 26,5:23,5 հաշվով պարտության մատնեց Դալլասի համալսարանի հավաքականին, որի հինգ անդամներից չորսը գրոսմայստերներ էին:
Սամվել Սևյանի նոր հաջողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սևյանը ցույց տվեց մրցախաղի լավագույն արդյունքը՝ 10 հնարավորից վաստակելով 6,5 միավոր: