ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը Չիկագոյի մրցաշարում ոչ մի պարտություն չկրեց:
Սամվել Սևյանը Չիկագոյի մրցաշարում կիսեց 2-9-րդ տեղերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ գրոսմայստեր Սամվել Սեւյանը ԱՄՆ Չիկագո քաղաքում ավարտված օփենում չկրեց ոչ մի պարտություն եւ, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 113 մասնակիցների մեջ 2-9-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Կամսկու, Նարոդնիցկու (ԱՄՆ), Նիժնիկի (Ուկրաինա), Ազարովի (Բելառուս), Վ. Գեորգիեւի (Մակեդոնիա), Դոբրովի (Ռուսաստան) եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոսենի (ԱՄՆ) հետ: Սեւյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Ջեֆրի Քսիոնից (ԱՄՆ):