Ամերիկահայ 16-ամյա Սամվել Սևյանը Կոլումբիա նահանգում անցկացված Ամերիկայի շախմատի առաջնությունում գրավել է առաջին տեղը։
Ամերիկահայ Սամվել Սևյանը՝ ԱՄՆ շախմատի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասպարեզը գրում է, որ նա ոսկե մեդալից բացի նվաճել է նաև 2017 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր, որը տեղի է ունենալու Թբիլիսիում:
Առաջնության մյուս հայ մասնակիցը՝ բրազիլահայ շախմատի վարպետ Գրիգոր Սևակ Մխիթարյանը, գրավել է 35-րդ տեղը: