ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է երկրի շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Վարուժան Հակոբյանը և Նահանգների ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը:
Սամվել Սևյանը մոտենում է առաջատարներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցաշարի 6-րդ տուրում 14-ամյա Սևյանը սև խաղաքարերով առավելության հասավ Տրոֆ Կայդենի նկատմամբ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը զիջեց Հոլտ Կոնրադին: 6 տուրից հետո Սևյանը 3,5 միավորով 3-րդ տեղում է, իսկ Հակոբյանն ունի միայն 2,5 միավոր և 9-րդն է:
Հաջորդ` 7-րդ տուրում, Սևյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի Կայդենը:
ԱՄՆ առաջնությունը մեկնարկել է մարտի 31-ին և կեզրափակվի ապրիլի 14-ին: Շախմատիստները կխաղան 12 տուր, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 175.000 ԱՄՆ դոլար: