ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը շախմատի Ամերիկայի առաջնության հերթական տուրում հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշն ունեցող շախմատիստին:
Սամվել Սևյանը հաղթել է աշխարհի 5-րդ ուժեղագույն շախմատիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՄՆ առաջնության 3-րդ տուրում Սևյանը սև խաղաքարերով հաղթել է Ուեսլի Սոյին: Սա Սևյանի առաջին հաղթանակն էր առաջնությունում, մինչև այս նա առաջին տուրում զիջել է Վարուժան Հակոբյանին, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացել Գատա Կամսկու հետ: Այժմ երիտասարդ գրոսմայստերն ունի 1.5 միավոր:
ԱՄՆ առաջնությունում հանդես եկող Վարուժան Հակոբյանն երրորդ տուրում կիսեց միավորը Տիմուր Գարիևի հետ: Հակոբյանն ունի 1,5 միավոր: ԱՄՆ առաջնությունը բաղկացած է 11 պարտիաներից: Մրցաշարին մասնակցում են 9 շախմատիստներ: